Search
Close this search box.

Նախկին դեսպանը չի ցանկանում ԵՊՀ ռեկտոր դառնալ

Aravot.am-ի տեղեկություններով ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներից մեկը Ռուբեն Կարապետյանն է, որը տարբեր տարիների եղել է ՀՀ դեսպանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իտալիայում, նաեւ համատեղության կարգով Սլովենիայում, Խորվաթիայում, Մալթայում և Պորտուգալիայում:Կարապետյանն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, իսկ 2013 թվականից հայ-իտալական «Դադիվանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Մասնագիտությամբ արաբագետ Ռուբեն Կարապետյանի թեկնածությունը նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի սրտով է, որը նույնպես արաբագետ է:

Սակայն Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Կարապետյանն ասաց, որ չի պատրաստվում մասնակցել մրցույթին: Մեր տեղեկությանը, որ նախարարն իրեն ցանկանում է տեսնել ռեկտորի պաշտոնում, Կարապետյանը պատասխանել է. «Չէ, չկա նման բան…Առաջին անգամ եմ լսում: Երեկ ինձ էլի հարցրել են այդ մասին համալսարանում»: Ասաց նաեւ, որ առաջադրվելու վերաբերյալ առաջարկ չի ստացել:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի օր է նշանակված մարտի 23-ը: