Search
Close this search box.

Աամենաթանկ վայելքները օդում , ցամաքում, ջրում. ինչ են տվել նախագահի միլոնների հասնող գործուղումները

Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։
Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը.

Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում…
Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:
Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի…
Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից