Search
Close this search box.

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երկրորդ լավագույն ծանրամարտիկ

IWF-ն ամփոփել է 2019 թվականի լավագույն ծանրամարտիկին որոշելու համար կազմակերպված հարցման արդյունքները:

Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրամարտիկ է ճանաչվել վրացի Լաշա Թալահաձեն, ով ստացել է 17 084 ձայն:

Մեր դյուցազուն Սիմոն Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս 105 կգ քաշային կարգում, հայտնվել է ցանկի երկրորդ հորիզոնականում՝ ստանալով 5 514 ձայն:

Լավագույն եռյակը եզրափակել է չինացի Լյու Սյաոցզյունյուն՝ 2 169 ձայնով: