Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը ավելանում է

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2236-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում վարակակիր է համարվում 75․465 մարդ, նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության նոր 899 դեպք։
28.804 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 76․716 քաղաքացի վարակակիր է համարվում։

Ճապոնիայում հաստատվել են հիվանդության 723 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 11 մարդ: Բացի այդ, փետրվարի 20-ին մահացել է Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի գոտում գտնվող Diamond Princess ճամփորդանավի առաջին ուղևորը: Ճամփորդանավի վրա վիրուսակիր է համարվում ավելի քան 600 մարդ: