Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Lարված իրավիճակ Արցախում. ոստիկանները քաշելով տարել են Արթուրին և մյուսներին

«Արցախում լարված քաղաքական իրավիճակ է ստեղծվել:
Արթուրին և մյուսներին միլիցիան տարավ միլիցիա,դե հիմա իմացեք Արցախցու վիճակը , էլ չասեք թե ինչի չեք խոսում : Հայեր՝ միացողներ, պայքարի կոչեր անողներ, ու՞ր եք»,-այսպիսի գրառում է կատարել Արցախի Հեղափոխական Կուսակցության էջի կառավարիչ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջում Անահիտ Թամրազյանը՝ ավելացնելով.

Բակո Սահակյան և Լևոն Մնացականյան պատասխան տվեք, թե ինչու հենց այնպես,այդ տղաներին հավաքեցիք տարաք բացատրություն եմ պահանջում , ոչ մի բառ են խոսել, ոչ մի սխալ են թույլ տվել, Արցախկապի դիմացից՝ 30 ոստիկաններով շրջապատել են քաշքշելով տարել, դե հիմա ասեք, որ համակենտրոնացման ճամբարում չենք : Ի դեպ նկարում տղաս է, ինքն էլ է այնտեղ ,մինչև հիմա չեն կարողանում ձևակերպել թե ինչու են կալանել տղաներին:

Ի դեպ, մինչ ոստիկանները բերման կենթարկեին Արթուրին և մյուսներին, Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով դիմել էր Բակո Սահակյանին՝ որպեսզի վերջինս հրաժարական տա, վերջ տալով անօրինություններին ու բեսպրեդելին: