Search
Close this search box.

Մոտ 800 բողոք. Հայկուհի Խաչատրյանին չի բավարարում Ռազմիկ Աբրահամյանին  առաջադրված մեղադրանքը

Ինրպես ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին՝ որդեգրումների գործով անցնող, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվել քօրենսգրքի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։

 «Հայոց մայրեր» հասարակական շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանը ArmLife.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրեն  չի բավարարում Ռազմիկ Աբրահամյանին  առաջադրված մեղադրանքը։ «Ես` Ռազմիկ Աբրահամյանին խոստացել եմ, որ իմ երեխայի գործը քողարկելու պատճառով իր ողջ կյանքն ու գործողությունները դնելու եմ իր դիմաց և ձևավորեցի «Հայոց մայրեր» հասարակական շարժումը։ Փաստահավաքության ընթացքում բազմաթիվ բողոքներ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և վաղը նույնպես մի խմբաքանակ տանելու եմ՝ կլինի մոտ 800 բողոք։ Ռազմիկ Աբրահամյանը պետք է ինքնախոստովանական ցուցմունք տա և հայտնի մեր երեխաների տեղը, հակառակ դեպքում մեղադրանքների քանակը կտարածվի ոչ միայն իր, այլ նաև իր դուստրերի վրա։ Ես նախորդ դատին նրան քաջ առողջություն մաղթեցի և խնդրեցի ինքնախոստովանվել։ Հույս ունեմ նա ողջամիտ կգտնվի և ինքնախոստովանական ցուցմունք կտա»։

Հարցին՝ գոհացնում է  «Հայոց մայրեր» հասարակական շարժմանը իրավապահների աշխատանքը, Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ թեև իրավապահներն աշխատում են, սակայն դեռ արձանագրված արդյունքներ չունեն. «Դեռ հույսս չեմ կորցրել։ Սպասենք և հուսանք»,-եզրափակեց նա:

ArmLife.am