Search
Close this search box.

Որ օրերն են համարվելու ոչ աշխատանքային

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։