Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանի գրառումն ու եղանակի տեսությունը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգնեցինք այս սպիտակ ու մոխրագույն ֆոնից։ Ձմեռը հեչ ապրելու եղանակ չէ»:

Հանրապետության տարածքում՝  փետրվարի 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի  20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի և 24-ի ցերեկը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում` անձրևի տեսքով: