Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Թանկարժեք» ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գրեթե 3 ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի. Porsche-ի առջևի ձախ մասի, Lexus-ի հետևի աջ մասի անվահեծանները կոտրվել են։