Search
Close this search box.

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ ՀՀ լավագույն քաղաքացիներից, լավագույն արվեստագետներից, լավագույն մտավորականներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, ՎԱՐՊԵՏ», – գրել է Միրզոյանը: