Search
Close this search box.

Նեմեց Ռուբոյի և Տուշոնկա Մանվելի «ականջները» «Ոչ»-ի շտաբում

Նեմեց Ռուբոյի և Տուշոնկա Մանվելի «ականջները» «Ոչ»-ի շտաբում․«Սատանայի փաստաբաններն» ընդդեմ ժողովրդի

Սահմանադրական բարփոխումների հանրաքվեին ընդառաջ, նախկինների ճամբարում ուշագրավ, միևնույն ժամանակ պրիմիտիվ պատկեր է ստեղծվել։ Իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական միավորներն ու կուսակցությունները ժողովրդին կոչ են անում բոյկոտել հանրաքվեն, բայց․․․։

Այսպես կոչված սև ճակատի արբանյակները ի դեմս Ռուբեն Մելիքյանի, երեկ ԿՀ-ում պաշտոնապես գրանցեցին «Ոչ»-ի շտաբը։

Նախաձեռնող խմբի թոփ տասնյակում բացի Մելիքյանից տեղ են զբաղեցրել Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը և Արսեն Մկրտչյանը: Ընդհանուր առմամբ նախաձեռնող խմբում 61 իրավաբաններ են։
Պաշտոնապես գրանցվելով ԿՀ-ում, Մելիքյանի խմբավորումը ամակայից ի չիք դարձրեց սև ճամբարի «հրամանատարների» այն պնդումները, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական է։

61 իրավաբաններ ներգրավված են պաշտոնական և միանգամայն օրինական գործընթացում և դա փաստ է։ Իսկ թե ինչու է ձևավորվել «Ոչ»-ի շտաբը պարզից էլ պարզ է։ Նախկինները մտադիր են օգտագործել օրենքով սահմանված քարոզի ենթերաժամն ու այլ միջոցները հասարակության արյունը պղտորելու և ավելորդ լարվածություն ստեղծելու համար։

Բացի այս, առաջիկա ընտրությունը ճամբարի առաջնորդները փորձելու են օգտագործել որպես ինդիկատոր, պարզելու համար թե քանի մարդ է պատրաստ ձայն տալ իրենց։

Թե ովքեր են տոն տալիս սև ճամբարում գիտեն բոլոր և նրանց անունները կրկին թվարկելն ուղղակի անիմաստ է։ Ամեն դեպքում «Ոչ»-ի շտաբի ձևավորումից հետո հարկ ենք համարում հայացք նետել 61 հոգանոց ֆորմալ խմբի վրա։
Անդրադառնամ թերևս մի քանիսին։ Արմեն Մկրտչյանը զինվորի հացը գողանալու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի՝ Տուշոնկա Մանվել փսատաբանն է։
Տիգրան Աթանեսյանը՝ Թավշյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբանն է։

Ցուցակում կա ևս մեկ իրավաբան, ևս որը ուղիղ կապ ունի կարկառուն նախկինների հետ։ Խոսքը Լուսինե Բակումյանի մասին է, որը Ռուբեն Հայյրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի պաշտոնավարման ժամանակ տարիներ շարունակ եղել է ՀՖՖ-ի փաստաբանը։ Բակումյանը ակտիվ գործունեություն էր ծավալել նաև դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում, լինելով Նեմեց Ռուբոյի թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանի ճամբարում։

Հայրապետյանի ֆեյք ՀԿ-ներից մեկի կողմից նա առաջադրված էր որպես ՀՖՖ-ի գործկոմի թեկնածու։
Կարծում եմ նշված անձանց առկայությունը «Ոչ»-ի ճամբարում բավարար է մոտավոր կարծիք կազմելու խմբավորման մասին։ Թիմի մյուս ներկայացուցիչներին կանդրադառնամ ավելի ուշ է։ Վերջին շրջանում հասարակության շրջանում շատ է հնչում «սատանայի փաստաբան» արտահայտությունը։

Այսօր արդեն կարող ենք ասել, որ «սատանայի փաստաբանները» պաշտոնապես ձեռնոց են նետել հասարակության լայն զանգվածներին։
Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից