Search
Close this search box.

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հաստատեց՝ կադրային փոփոխություններ կլինեն,նաև խոսեց իր պաշտոնավարման մասին

Այս մասին փետրվարի 18-ին Ազգային ժողովում կայացած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ըստ նրա՝ վերջին մեկ ու կես ամսում բանակում խաղաղ պայմաններում արձանագրված զինվորների մահվան 13 դեպքից 4-ը եղել է ինքնասպանություն, 4-ը՝ դժբախտ պատահարների արդյունքում:

«Այո՛, ես մասնակցել եմ բոլոր զոհերի թաղմանը, որոշ զոհերի հետ կապված և զորամասերում եմ եղել, և պարբերաբար էլ լինում եմ»,- նշեց Ա. Դավթյանը:

Նա հաստատեց, որ կադրային փոփոխություններ կլինեն:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները փակ հանիդպում ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: