Search
Close this search box.

Վարչապետը հրաժարվել է ստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դիմումը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Դավթյանը վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, բայց վարչապետը հրաժարվել է ստորագրել այն: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ պաշտոնում նշանակվի նոր մարդ»: