Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի կենտրոնում

Փետրվարի 18-ին հրդեհ Է բռնկել Ադրբեջանի մայրաքաղաքի «Սադարակ» առեւտրի խոշոր կենտրոնում, հայտնել Է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«ԱԻՆ-ի թեժ գծով տեղեկատվություն Է ստացվել Բաքվի Ղարադաղի շրջանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի մասին:

Անհապաղ արտակարգ պատահարի վայր են ուղարկվել Հակահրդեհային պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության համապատասխան ուժերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հրշեջները ձեռնամուխ են եղել կրակի մարմանը: Բռնկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: