Search
Close this search box.

Նուբարաշենի նախկին թաղապետը Աջափնյակի նոր թաղապետ

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Facebook-ի իր էջում նա գրել է.

«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»:

Թելման Թադեւոսյանը 2018-ի հոկտեմբերին նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար եւ այդ պաշտոնից ազատվել այս տարվա հունվարի 31-ին: