Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում

Hraparak.am-ը գրում է. Էջմիածնի դպրոցներից մեկում միստիկական դեպք է տեղի ունեցել։ 02․02․2020 թվականի, լույս 3-ի գիշերը, դպրոցի պահակը ներսում ձայներ է լսել․ այնքան հստակ ու պարզորոշ, որ դրանց մեջ կարողացել է երեխայի ձայն զանազանել։
Խուճապի է մատնվել, կարծելով՝ գողեր կան դպրոցում։ Արագ ահազանգել է կրթօջախի անվտանգության աշխատակիցներին։ Վերջիններս եկել, մանրամասն ստուգել, համոզվել են՝ ոչ ոք չկա, ամեն ինչ տեղում է, ամեն բան՝ կարգին։
Բայց պահակը պնդել է՝ ձայներն այնքան մոտիկից ու պարզ են հնչել, որ թվացյալ չէին կարող լինել։ Անվտանգության աշխատակիցները ստուգել են տեսախցիկների արձանագրածն ու մնացել ապշած․ մանկահասակ երեխա հիշեցնող, ճերմակ, աննյութ մի զանգված քայլում է միջանցքում, ներսուդուրս անում բաց դռան միջով ու անհետանում պատերի մեջ։
Դպրոցի ղեկավարությունն առավոտյան այդ մասին տեղեկացրել է հոգևորականներին։ Տեսանյութը դիտելուց հետո, հոգևորականները դպրոցում օրհնության կարգ են կատարել՝ վանելու համար տեսիլքը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: