Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12: 40-ի սահմաններւոմ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: