Search
Close this search box.

«Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ. ներիր ինձ…»․ Վիտալինան՝ Ջիգարխանյանին

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման ընթացքում դիմել է նախկին ամուսնուն՝ 84-ամյա Արմեն Ջիգարխանյանին։

«Թանկագին Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա։ Երեք տարի է անցել մեր բաժանումից։ Կարծում եմ՝ դա նույնիսկ բաժանում չէ, հավանաբար, ճիշտ կլինի ասել՝ կորցրինք միմյանց»,- հայտարերել է Վիտալինան։

Նա ընդգծել է, ոչ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը շարունակում է մնալ իր կյանքի գլխավոր մարդն ու միակ ամուսինը. «Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ… Եթե ես կարողանայի փոխել հանգամանքները, ես պարտադիր քո կողքին կլինեի…»:

Վիտալինայի խոսքով՝ ինքը բաժանումից հետո փորձում է այնպես ապրել, որ չամաչի նախկին ամուսնուց։ Արտիստն ապրումներ ունի այն պատճառով, որ իրենց չի հաջողվել նորմալ հրաժեշտ տալ միմյանց։

Հիմա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միայն մի բանի մասին է երազում. «Ես շատ կցանկանայի քո կողքին լինել։ Եվ ես վստահ եմ, որ դու լավ կզգայիր։ Ներիր ինձ»,- արցունքներն աչքերին՝ ասել է նա։

Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ դերասանը կրկին ապրում է երկրորդ կնոջ՝ Ստեփանի մայրիկի՝ Տատյանա Վլասովայի հետ։