Search
Close this search box.

Թուրքիայում պղծել են նոր թաղված կաթոլիկ քրիստոնյայի գերեզմանը

Տրապիզոնի Սանտա Մարիա եկեղեցու գերեզմանատանը նոր թաղված հանգուցյալի գերեզման է պղծվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Տրապիզոնում ապրող կաթոլիկ քրիստոնյա Զեհրա Չոլաքը մահացել էր հունվարի 17–ին եւ թաղվել էր արդեն 18–ին Սանտա Մարիա եկեղեցուց 500 մետր հեռավորությա վրա գտնվող քրիստոնյաների գերեզմանատանը։

Փետրվարի 14–ին Չոլաքի գերեզման այցելած նրա կինը գերեզմանը պղծված է հայտնաբերել։