Search
Close this search box.

Նման բան ասողը ազգի դավաճան է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«”Հրապարակ» օրաթերթի նյութից

«ՊՆ մեր աղբյուրը սա բացատրվում է այն հանգամանքով, որ հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե հայաստանյան, թե Արցախի զորամասերի մեծ մասում»:

Սա գրելուց ինչ եք մտածել? ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է, որի հարցով հրավիրում եմ համապատասխան կառույցների ուշադրությունը, իսկ օրաթերթի խմբագրությանը չգիտեմ ինչ կարելի է ասել: Ինձ կթիրախավորեք, բնականաբար, վաղը կեղտոտ բաներ կասեք, արեք ինչ ուզում եք, անձնավորեք, բայց սա անթույլատրելի է, երբեմն մտածեք ինչ եք գրում»: