Search
Close this search box.

Այս աղետի դեմն առնելու համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն. Նորայր Նորիկյանը՝ փակ նամակը Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զինված ուժերում տեղի ունեցող այս աղետալի դեպքերի մեղավորների թվում նաև այն բոլոր անձինք են ու կազմակերպությունները, ովքեր տարիներ շարունակ էժանագին դիֆերամբներ են ձոնել զինված ուժերի և նրա ղեկավարության նկատմամբ, ովքեր պարտակել ու թաքցրել են բանակի թերությունները, ովքեր խուսափել են խոսել բանակում առկա խնդիրների մասին:

Այս աղետի դեմն առնելու համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն՝ բանակում որակապես այլ մթնոլորտ ստեղծելու համար:

Ես չգիտեմ, թե քանի ողբերգական դեպք պետք է արձանագրվի, որ որոշ գեներալներ ուղղակի աստիճանազրկվեն ու ենթարկվեն պատասխանատվության:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ առաջիկա օրերի ընթացքում փակ նամակ եմ ուղարկելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիների մասին՝ կոնկրետ առաջարկներով…