Search
Close this search box.

14 երեխա է մահացել հրդեհից

Հայիթիում հրդեհի հետևանքով մահացել է 14 երեխա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հրդեհը բռնկվել է փոտրվարի 13-ին՝ եկեղեցուն կից մանկատանը: Սոցիալական բարեկեցության և հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Արիել Վիլդրուանի խոսքով՝ մանկատունը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, աշխատելու թույլտվություն չի ունեցել:

Հրդեհի պատճառ կարող էր լինել դժբախտ պատահարը: