Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանը խոսել է իր դատված լինելու մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեսաուղերձով պարզաբանում է տվել մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե ինքը կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Նշվում էր, որ զինծառայության տարիներին Ս. Պապիկյանն իր հրամանատարին դանակահարել է, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, և նա դատապարտվել է. հիմա արդեն դատվածությունը մարված է:

Նախարարն ասաց, որ այն, ինչ ասվել է, դրա մեջ կա ճշմարտություն, սակայն կա նաև թյուր մատուցման ձև:

«Ես ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել, սա փակված եմ համարում ինձ համար, իմ շրջապատի համար»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ տեղի ունեցածը գաղտնի չի եղել, դա իմացել են իր բոլոր ընկերները: Սակայն իրավական առումով այս տեղեկատվությունը պահվում էր ոստիկանության գաղտնի բաժնում՝ որպես անձնական գաղտնիք: Դա հասանելի կարող էր լինել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և տվյալ անձի համաձայնության առկայության պայմաններում:

«Դիմում եմ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին, որպեսզի պարզեն, թե ո՞ւմ ձեռքով և ի՞նչ կերպ է իմ անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան հրապարակվել»,- հայտնեց Ս. Պապիկյանը: