Search
Close this search box.

Զինվորներ տեղափոխող ավտոմեքենա է կողաշրջվել․ 6 զինվոր տեղափոխվել է հոսպիտալ

Երեկ՝ փետրվարի 13-ին, Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորները ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ 6 զինծառայող տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ․ «Նրանց վիճակը բավարար է, ոչ մի լուրջ խնդիր չկա»,- փոխանցեցին նախարարությունից։

Նշենք, որ մեքենայում ժամկետային զինծառայողներ են եղել։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: