Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը պահանջում է կառավարությունից. շուստրիությունը օրակարգային չէ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օրերս կրկին անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի անարդար տոկոսադրույքներին: Հայաստանը գյուղատնտեսության զարգացման համար ստանում է միջազգային վարկեր՝ 0 և 0,25 տոկոսով, իսկ այդ վարկերը գյուղացիներին հասնում են 20-35 տոկոսով:

Ծառուկյանը պահանջում է, որ կառավարությունը քննարկի այս հարցը, և բոլորը հասկանան, թե ինչու է նման իրավիճակ: Ծառուկյանը դեմ չէ, որ միջազգային վարկերը բաշխելու վրա մեկական տոկոս աշխատեն Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը, բայց նրանք աշխատում են 10-20 անգամ ավելի շատ: Ծառուկյանը պահանջում է, որ կանխվի նման ագահությունը, իսկ ով պետք է գյուղացիությանը փրկի նման շահագործումից, եթե ոչ պետությունը:

Բայց նախ փորձենք հասկանալ, թե ինչու է միջազգային հանրությունը 0 տոկոսով վարկեր տալիս գյուղատնտեսության զարգացման համար, ինչ է` փողն այնքան շատ է, որ ուրիշ տեղ չկա ծախսելու, թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները իրենց ունեցած փողի ձեռքը կրակն են ընկել և չգիտեն որտեղ պահել: Իհարկե` ոչ: Փող բոլորին է պետք և փողի ավել լինելուց դեռ ոչ մեկը չի բողոքել: Միջազգային հանրությունը և նրա ստեղծած ֆինասական կառույցները հաշվել են, որ պետք է խթանել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, այսինքն` պետք է մարդակնց փող տալ, որ նրանք սնունդ արտադրեն:

Դա կարող են անել միայն գյուղացիները և ոչ թե բանկիրները, առևտրականները կամ իրենց սենյակներում նստած չինովնիկները: Գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կարևոր է մի քանի նկատառումներով. նախ այդ մարդիկ կերակրում են իրենք իրենց, նրանք կերակրում են բանկիրներին, չինովնիկներին և մնացած բոլորին: Բացի այդ ավելի լավ է երկրին փող տալ, որ ինքը մթերք արտադրի, քան փող տալ որ նա այդ մթերքը գնի, որովհետև սոված հասարակությանը հնարավոր չէ անվերջ կերակրել, այդ հասարակությունը բեռ է դառնում այդ նույն միջազգային հանրության համար:
Հիմա ինչ են անում չինովնիկներն ու բանկիրները:

Նրանք վերցնում են այդ փողը և դրանով սկսում են իրենք փող աշխատել: 35 տոկոսով տրված փողը նշանակում է, որ այդ փողը երեք տարուց պակաս ժամանակ հետո կրկնակի և ավել վերադառնում է բանկիրներին ու չինովնիկներին: Սրանք մտածում են, որ իրենք այնքան խելացի են՝ շուստրի, որ համ գյուղացիությանն են ստիպում մթերքներ արտադրել, համ էլ իրենք են միլիոնավոր դոլարների հարստություն կուտակում:Դե միջազգային հանրությունն էլ պետք է գոհ լինի, որ իրենց ծրագիրն էլ կատարվում է: Իրականում այդ բանկրներն ու չինովնիկները զբաղված են երկրի ապագայի ոչնչացմամբ: Հնարավոր չէ նման տոկոսներով որևէ բան զարգացնել, և դրա ամենապարզ ապացույցը տասնյակ հազարավոր չմշակվող հողատարածքներ են: Մյուսը` իրենց հողերը լքող և երկրից հեռացող գյուղացիությունն է: Իսկ արդյո՞ք փող տվողները սա չգիտեն կամ չեն տեսնում: Իհարկե տեսնում են և շատ լավ գիտեն:

Հիմա արբայնակից կարելի է տեսնել մոլորակի ցանկացած քառակուսի սանտիմետրն ու չափել, թե ինչքան հող է մշակվում և ինչ արդյունավետությամբ, և այդ անհող գյուղացիներն էլ գնում են ոչ թե Լուսին, այլ այն երկրներ, որոնք փող են հավաքում և 0 տոկոսով տալիս Հայաստանին: Եվ նրանք հասկանում են մի բան. այդ փողը հայտնվում է ոչ այնտեղ, որտեղ պետք է հայտնվեր: Դրա հետևանքը լինելու է այն, որ նրանք կամ փող չեն տալու կամ ուղղակի փոխելու են նրանց ում հանձնարարված է այդ փողը արդյունավետ ծախսել:

Երբ Ծառուկյանը Մհեր Գրիգորյանին առաջարկում է զբաղվել գյուղացիական վարկերի տոկոսադրույքներով, նա մտածում է ոչ միայն գյուղացիության, այլ նաև Գրիգորյանի մասին: Անարդյունավետ աշխատող չինովնիկը չի կարող երկար պաշտոնավարել, որքան էլ որ շուստրի լինի: