Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. 2 հետիոտներ մահացել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները կանայք են: Քիչ առաջ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզեցին՝ մահացածներն են՝ Լոռի Բերդի բնակիչներ, 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը և 60-ամյա Էմմա Ասուլյանը:

Ճանապարհը եղել է անցանելի: