Search
Close this search box.

Ադրբեջանի բանակում զինվորներ են զոհվել

Razm.info-ն գրում է. Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել։
Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում։

Նշվում է, որ Աբբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբբասովի մահվան հանգամանքները մնում են անհայտ։

ՌՕՈւ զորային ավիացիայի մայոր, Ադրբեջանի Սիյազանի շրջանի բնակիչ Ռեշադ Աքբերովը մահացել է սրտի կաթվածից։ Մահվան օրը հայտնի չէ, սակայն կան որոշակի տեղեկություններ, որ մահվան հնարավոր օրը կարող է լինել փետրվարի 11-ը: