Search
Close this search box.

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի նավթային բիզնեսում «փայ» ունի՞. ԱԱԾ պատասխանը

ԱԱԾ-ն հերքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինելու մասին «Ադեկվադ» միաբանության հայտարարությունը։
«Ադեկվադ» միաբանության անդամները փետրվարի 4–ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նավթի տակառներ էին տարել, որպեսզի նվիրեին Արմեն Սարգսյանին։ Նափաձեռնության հեղինակների խոսքով` ՀՀ նախագահն Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում «փայ ունի», ինչի համար էլ որոշել էին նրան նավթ նվիրել։

«ԱԱԾ–ում առկա չեն տվյալներ, որոնք կարող են փաստել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինելու վերաբերյալ»,– այսպես է ԱԱԾ-ն պատասխանել Sputnik Արմենիայի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինել-չլինելու մասին գրավոր հարցմանը։

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմն այս թեմայով հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: «Ադեկվադի»` այդ թեմայով մեկնաբանությունները համարել էին անհիմն ու մտացածին։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: