Search
Close this search box.

«Երբեք չես կարող արձագանքել, որովհետև դու իմ քաղաքական թիմի կեսի կեսի ոչ դուխն ունես, ոչ` ազնվությունը». Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Սերժ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի լուսանկարն է տեղադրել՝ կից գրելով. «Երբեք չես կարող արձագանքել, որովհետև ասելիք չունես, երբեք չես կարող արձագանքել` ուղեղի սրություն չունես, չես արձագանքի, որովհետև այդքան ազատ չես, չես կարող արձագանքել, քանզի քեզ արդեն հիմա է շատ ծանր, երբեք չես կարող արձագանքել, որովհետև դու իմ քաղաքական թիմի կեսի կեսի ոչ դուխն ունես, ոչ` ազնվությունը:
Ուստի լռիր, բալքիմ մոռանանք, անցնի, գնա»:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանն էլ իր հերթի ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբևէ չսպասեք, թե ես կարձագանքեմ այն մարդուն, որի միակ առաքելությունը քաղաքական ղեկավարի կեղտոտ հանձնարարություններն իրականացնելն է։ Երբեք չեմ արձագանքի այն մարդուն, որին նույնիսկ իր քաղաքական թիմում լուրջ չեն վերաբերվում»։