Search
Close this search box.

Փորձել են 13 հազար դոլարով նորածնի վաճառել. ձերբակալվածների թվում է երեխայի մայրը

Վրաստանում նորածին երեխային վաճառելու փորձի համար 7 հոգի ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Apsny.ge-ը: Ձերբակալվածների թվում են երեխայի մայրը և բժշկական հաստատության երկու բժիշկ: Ձերբակալվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել նման հանցագործության համար:

Նրանք գտել են մի տղամարդու, որը պատրաստ է եղել երեխա գնել և նրանից պահանջել են 13 հազար դոլար: Դեռ հղիության ընթացքում հանցագործությունը կոծկելու համար երեխայի մայրը գրանցվել է բժշկական հաստատությունում՝ կեղծ անունով և ազգանունով: Քննիչները փետրվարի 6-ին բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս գործում: Այս պահին նորածինը գտնվում է համապատասխան ծառայությունների հսկողության տակ:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-1 հոդվածի 3-րդ մասով.«Մարդկանց թրաֆիքինգ (թրաֆիքինգ), անչափահասի նկատմամբ ապօրինի գործողություններ ՝ նախնական դավադրության մեջ կատարված մի խումբ անձանց կողմից»: