Search
Close this search box.

Խնդրում եմ Գեղարքունիքի մարզ չգալ. մարզպետը գրառում է կատարել

Ես միշտ սիրով ձեզ հրավիրել եմ Գեղարքունիքի մարզ, բայց այսօր ստիպված եմ խնդրել, որ եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատեք մեր ուղղությամբ ճանապարհ չընկնել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ես միշտ սիրով ձեզ հրավիրել եմ Գեղարքունիքի մարզ, բայց այսօր ստիպված եմ խնդրել, որ եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատեք մեր ուղղությամբ ճանապարհ չընկնել, կամ եթե ճանապարհին եք, ապա հետ վերադառնալ։

Սաստիկ քամու և բքի պատճառով լրջագույն խնդիրներ կան Սևան֊Դիլիջան, Վարդենիս֊Մարտակերտ, Մարտունի֊Եղեգնաձոր ուղղություններով։

Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով փակել ենք Մարտունի֊ Եղեգնաձոր և Վարդենիս֊Մարտակերտ ճանապարհները։

Պատճառված անհարմարությունների համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը։

Մարզում ճանապարհների վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշել է նա։