Search
Close this search box.

ՊԵԿ հայտարարությունը՝ Բավրայի անցակետի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում առկա տեխնիկական խնդիրների պատճառով փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերվանից փակ է Նինոծմինդայի մաքսակետը, ինչի պատճառով կուտակումներ են առաջացել նաև Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնում:

ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքների արդյունքում Բավրայի անցակետն արդեն անցել է իր բնականոն գործունեությանը: