Search
Close this search box.

Արցախի ռազմական էլիտան կկանչվի հարցաքննության. ծանր հարցեր են սպասվում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը քննարկում է Արցախի ռազմական էլիտային «հարցաքննության» կանչելու հարցը։ Ավելի ճիշտ՝ դա որոշված է, սակայն դեռ չեն կողմնորոշվում՝ սկզբում ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի՞ն կանչել, թե՞ առաջնագծի զորամասերի հրամանատարներին։

Հիշեցնենք, որ Մնացականյանն այդ օրերին ՊԲ հրամանատարն էր, եւ նրան ամենածանր հարցերն են սպասվում։ Իսկ Սերժ Սարգսյանի հերթը չի՞ հասնում։ «Բան չմնաց»,- ասաց մեր աղբյուրը»։

Մանարամսները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։