Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ըմբիշը ջախջախեց ադրբեջանցուն

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին:

Ղարիբյանն առաջին գոտեմարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին: Քառորդ եզրափակիչում էլ Ղարիբյանի մրցակիցը Բազարովն էր: Գևորգը տակտիկապես ու տեխնիկապես շատ գրագետ գոտեմարտ անցկացրեց ու կրկին ժամանակից շուտ հաղթանակի հասավ` միևնույն ժամանակ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայջիսալուն։

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Հռոմում։