Search
Close this search box.

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի կապակցությամբ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը թվիթերյան գրառմամբ իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի կապակցությամբ:

«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնման հապճեպ ընթացակարգով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին և հաշվի առնել վերջինիս տրամադրած կարծիքը», — ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: