Search
Close this search box.

Ի՞նչ ասաց արքայազն Չարլզը, երբ իմացավ արքայադուստր Դիանայի մահվան լուրը. ողջ ճշմարտությունը արքայական ամենամութ պատմության մասին

1997 թ.-ը ուղղակի մեծագույն ցնցում էր ամբողջ աշխարհի համար։ Հանկարծ բոլորն իրենց համար պարզեցին, որ մահացել է բոլորի սիրելի արքայադուստր Դիանան, այն էլ՝ դժբախտ ավտովթարից։ Աշխարհի մամուլը չէր դադարում գրել այս մասին ու բոլորը փորձում էին մահվան հետևում մեղավորներ գտնել, սակայն ի՞նչ ասեց արքայազն Չարլզը, երբ իմացավ այս սարսափելի լուրը։ Ամբողջ ճշմարտությունը պատմում է թագավորական ընտանիքի կենսագրությունը գրողը, ով ամեն բան տեսել է ներսից։

Պենի Ջունիորը, ով համարվում է արքայական ընտանիքի կենսագրության գրողներից, հրապարակեց մի գիրք, որտեղ մանրամասն անդրադարձել էր նաև արքայական ընտանիքին ու նրանում տեղ գտնող բոլոր իրադարձություններին։ Իհարկե, այս կենսագրականը չշրջանցեց նաև արքայական ընտանիքի ցավագին պատմության էջերը, որոնցում հատկապես ընդգծված էր արքայադուստր Դիանայի մահվան օրը, որը շոկային էր բոլորի համար։

Պենին պատմում է, որ երբ արքայազն Չարլզը իմացավ Դիանայի մահվան լուրն, ապա առաջին հետևյալն ասաց. « Նրանք բոլորն էլ ինձ են մեղադրելու այնպես չէ՞, բոլորը։ Աշխարհը կխելագարվի այս լուրից։ Մենք այնպիսի արձագանքի կբախվենք, որը չենք էլ պատկերացրել։ Դիանան կարող է ամեն բան ոչնչացնել, նա անգամ կոչնչացնի մեր միապետությունը»։

Պարզվեց՝ արքայազն Չարլզի խոսքերը մարգարեական եղան։ Մարդիկ, ովքեր պաշտում էին Դիանային ու նրան համարում խելքի, իմաստության, ոճի էտալոն, պարզապես չէին կարող անտարբեր անցնել նրա մահվան լուրի կողքով ու մահվան մեջ սկսեցին մեղադրել հենց արքայազն Չարլզին։ Նրանք չէին կարողանում ներել այն, որ արքայադուստր Դիանան այդպես էլ իրեն երջանիկ չզգաց ամուսնության ընթացքում և ստիպված էր իր ամուսնուն շուտով կիսել այլ կնոջ հետ։

Ամբոխն այդպիսին է՝ նա չի ներում իր ֆավորիտների նկատմամբ դավաճանությունը։ Արքայազն Չարլզին հենց այդպիսին էին պատկերացնում մարդիկ՝ դավաճան, ուստի այն, որ Չարլզը մատնվել էր պանիկայի ու չգիտեր, թե ինչ է իր հետ լինելու, ժամանակի ընթացքում արդարացավ։

Պենին նաև նշում է, որ Չարլզն այնքան հուսահատ էր, որ սկսեց հերթով զանագահարել իր բոլոր մտերիմներին, ընկերներին և հարազատներին՝ խնդրելով, որ այդ ծանր պահին իր կողքին լինեն ու իրեն մենակ չթողնեն պատառոտող մամուլի ու բրիտանացիների հետ։ Նրանք մինչև վերջ Չարլզի կողքին եղան, իսկ թագուհի Եղիսաբեթ երկրորդը դեռ երբեք այդքան մտերիմ չէր եղել իր որդու հետ, որքան որ այդ օրերին։ Նա փորձում էր ամեն կերպ որդուն պաշտպանել հարձակումներից, չնայած, հանուն արդարության, նրա մոտ դա միշտ չէ, որ հեշտ էր ստացվում, քանի որ ամբոխը ոչ պակաս բացասական էր տրամադրված նաև հենց թագուհու հանդեպ։

Աղբյուրը՝ blognews.am