Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պայմանագրային զինծառայող է ավտոմեքենայով կողաշրջվել

Երեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբվթարի հետևանքով վարորդ Ս. Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: