Search
Close this search box.

Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:Ժամանակացույցի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

«ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Մենք այսօր ունենք մեկ առաքելություն՝ ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը։ Դա է այսօրվա թիվ մեկ խնդիրը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազում քննադատական ելույթներ է ունեցել իր հասցեին, սակայն նա շարունակում է պաշտոնավարել, Մուկուչյանն պատասխանել է․ «Մենք այսօր մեր բոլոր գործընթացները փորձում ենք կազմակերպել այն հաշվով, որպեսզի հանրաքվեն տեղի ունենա պատշաճ, օրենքի սահմանված բոլոր ժամկետների պահպանմամբ։ Դա է այսօրվա թիվ մեկ խնդիրը, որով առաջնորդվում է հանձնաժողովը»։