Search
Close this search box.

Գևորգ Պետրոսյան. Համա թե թանկարժեք տղա է մեր ՍԴ նախագահը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Թանկարժեք տղան…

Մանուկ տարիներից մի ֆիլմ եմ հիշում՝ «Թանկարժեք տղան»: Բայց էս դեպքում սա ֆիլմ չէ, այլ դառը իրականություն…
Եվրոպական ֆուտբոլային աստղերից քանի-քանիսը, տասնյակ տարիներ օրնիբուն քրտնած վազելով, կերազեին այսպիսի տրանսֆերի արժանանալ: Ի՞նչ Մեսսի, ի՞նչ Նեյմար, կամ ի՞նչ Զլատան, եթե կա Հրայր Թովմասյան…

3.5 միլիարդ դրամ (ասում են՝ այդքան է հանրաքվեի գինը) Հրայր Թովմասյանից ազատվելու համար: Դուք պատկերացնում ե՞ք, թե այս գումարով աղետի գոտու տնակներում ապրող քանի ընտանիք կապահովվեր արժանապատիվ կացարանով, կամ քանի զոհված կամ վիրավոր ազատամարտիկի ընտանիքի խնդիրներ կլուծվեին…: Հարյուրավոր այլ գերակա խնդիրներ կարելի էր լուծել:

Իսկ հիմա այդ գումարները ծախսվելու են միայն մեկ բանի համար, այն է՝ ազատվել Հրայր Թովմասյանից: Համա թե թանկարժեք տղա է մեր ՍԴ նախագահը…»