Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում ոստիկանների և«Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման դեմ բողոքող բնակիչների միջև

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է: Քաղաքացիների խոսքերով, Հյուսիս-Հարավը, որն անցնելու է իրենց շենքերի մոտով, վտանգելու է երեխաների կյանքը, հնարավոր չի լինելու ազատ ելումուտ անել շենքեր: Նրանք դեմ չեն ավտոտնակները քանդելուն, դեմ չեն նաև ավտոճանապարհի կառուցմանը, սակայն պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը:

Այստեղ նաև մեծ թվով ոստիկաններ կան:

Քիչ առաջ բնակիչներից մեկի ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Քաղաքացին հայտարարում էր, որ ցանկանում է ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից:

Ավելի ուշ քաղաքացին հայտարարեց, որ իր ավտոտնակում արհեստանոց է, այն գնելիս քաղաքապետարանը խաբել է իրենց: Ինքը պայմանագիրը ստորագրել է առանց կարդալու, իսկ հիմա բողոքարկել է որոշումն ու թույլ չի տալու քանդեն ավտոտնակը, մինչև հարցը չլուծվի:

Քաղաքացու խոսքերով, այն ավտոտնակների համար, որտեղ արհեստանոց է եղել, փոխհատուցել են լրացուցիչ 600 հազար դրամ, սակայն ինքն այդ գումարը չի ստացել: