Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը՝ երթուղայինների վարորդների գործադուլի մասին

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական պատճառներով աշխատանքի դուրս չեն եկել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է»,-նշում են քաղաքպետարանից: