Search
Close this search box.

Միասեռականության քարոզը Հայաստանում լայն թափ է հավաքում, ճամբար է կազմակրպվում

Մինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին գալ Հայաստան և մասնակցել հանրաքվեին, տրանսգենդերության և միասեռականության քարոզը Հայաստանում լայն թափ է հավաքում:
Մարտի 1-3 «Իրավունքի կողմ» ՀԿ-ն տրանսգենդերների համար ճամբար է կազմակերպում, որի նպատակն է հզորացնել տրանսգենդերներին Հայաստանում, բարձրացնել նրանց ներգրավվածությունը քաղաքական և հասարակական կյանքում:
Այս ՀԿ-ն, որը շնորհակալություններ է հղել կառավարությանը՝ հայտնի «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, իր էջում հղումներ է արել Նիկոլ Փաշինյանին, կարծես թե պատրաստվում է արդեն քաղաքական քարոզարշավի:
Կարծիք կա, որ հանրաքվեից հետո, եթե ստացվի փոխել ՍԴ կազմը, շատ հանգիստ Ստամբուլյան կոնվենցիան էլ, հարակից անհրաժեշտ օրենքներն էլ կանցկացվեն: