Search
Close this search box.

Հանցավոր խումբ Երևանում. «Սանիթեք»-ի աղբամանները հափշտակել են

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում հանցավոր խումբ է ստեղծվել, որի նպատակն է եղել հափշտակել «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանները: Նրանք աղբամանները բարձել են «Գազել» մակնիշի 34 AN 271 հաշվառման բեռնատարը ու տարել:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էդվարդ Կուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ եւ 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող 100.000 ՀՀ դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Թովմաս Միրզոյանի հետ, 2019 թվականի սեպտեմբերի 16-ին վերջինիս պատկանող «Գազել» մակնիշի, 34 AN 271 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով գնացել է նշված վայրեր, որտեղ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին թվով 18 հատ աղբամանները տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի թափքում, որից հետո դրանք տեղափոխել են իրեն պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն Ա թաղամաս 86-րդ հողակտոր հասցե եւ այդկերպ հափշտակել դրանք՝ «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1.800.000 դրամի գույքային վնաս:

Թովմաս Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ եւ 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող եւ 100.000 ՀՀ դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Էդվարդ Կուրեղյանի հետ, վերոնշյալ բեռնատար ավտոմեքենայով գնացել են նշված վայրեր, որտեղ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին թվով 18 հատ աղբամանները տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի թափքում, որից հետո դրանք տեղափոխել են իրեն՝ Էդվարդ Կուրեղյանին պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն Ա թաղամաս, 86-րդ հողակտոր հասց եւ այդկերպ հափշտակել դրանք՝ «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցները ցանկանում են իրենց գույքը՝ աղբամանները, սակայն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները թույլ չէին տալիս, ուստի չի բացառվում, որ նրանք էլ այս ճանապարհով են փորձել խնդրին լուծում տալ եւ հայտնվել են իրավապահների տեսադաշտում:

armlur.am