Search
Close this search box.

Ողբերգական դեպք. «պրիսյագից» վերադարձող քաղաքացիները հայտնվել են բքի մեջ. 49-ամյա տղամարդ է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 22:35-ի սահմաններում, Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռ. Գինոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Արցախի Հանրապետությունում մասնակցելիս է եղել զինվորական երդմնակալության արարողությանը և վերադառնալիս է եղել:

Ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել և մի քանի քաղաքացիներով փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից և այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին: