Search
Close this search box.

Ryanair-ը Երևանից Կիպրոս թռիչքներ կիրականացնի 9500 դրամով. ի՞նչ է ներառված գնի մեջ

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս(Կիպրոս) -Երևան երթուղով:

Չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Թռիչքի տևողողությունը 2ժ 10 րոպե է, իսկ ավիատոմսի արժեքը՝ 18.30 եվրո (մոտ 9500 դրամ): Գնի մեջ ներառված է միայն ավիատոմս և ձեռքի փոքր պայուսակ:


Սակայն ավիափոխադրողը այլ տոմսեր էլ է առաջարկում, որոնց գները պայմանավորված են նրանով, թե ինչ ծառայություններ են ներառված: