Search
Close this search box.

Xiaomi-ն կթողարկի աշխարհի ամենահզոր սմարթֆոնը

Համացանցում են հայտնվել Xiaomi Mi 10 Pro-ի փորձարկման արդյունքները: Համաձայն դրանց՝ այն աշխարհի ամենահզոր սմարթֆոնն է, գրում է չինական Digital Chat Station բլոգը:

Ըստ բլոգի՝ Xiaomi ընկերությունը նոր սմարթֆոնի արտադրությունը կսկսի մոտակա ժամանակներս: Հեղինակը վկայակոչում է սինթետիկ AnTuTu թեստերի արդյունքները, ըստ որոնց Mi 10 Pro-ն վաստակել է գրեթե 600 000 միավոր: Նշվում է, որ Xiaomi Mi 10-ի սովորական տարբերակը նմանատիպ թեստում ստացել է մոտ 560 000 միավոր: Հայտնի է, որ սմարթֆոնը կունենա 120 հերց հաճախականությամբ էկրան, Qualcomm Snapdragon 865 պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 66 վատտ հզորությամբ արագ լիցքավորվող մարտկոց:

Համաձայն AnTuTu թեստերի տվյալների՝ հունվաին շուկայում ամենաարդյունավետ սմարթֆոնը Vivo iQOO Neo 855-ն է եղել, որը հավաքել է 504 000 միավոր: