Search
Close this search box.

Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին փետրվարի 8-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բեռնատարը կողաշրջվել է: ՀՀ ԱԻն-ը տեղեկացնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 8-ին՝ ժամը 11:35-ին, սահազանգ է ստացել այն մասին, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Ջուջևան-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վլադիսլավ Կ., ծնված 1993 թ.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Յուրա Բ.-ին (ծնված 1970 թ.): Տուժածը հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: