Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Քեթիի ոլորաններում մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 FL 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Քեթիի ոլորաններում, մխրճվել է Տcania մակնիշի WB-309-BB համարանիշի բեռնատարի կցորդիչի մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը։ Ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է համապատասխան աշխատանքներ և երթևեկությունը եղել է ազատ։