Search
Close this search box.

Նախագահը կստորագրի՞ հանրաքվե անցկացնելու նախագիծը. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել

Եթե ֆորմալ լինելու լինենք, ապա ՀՀ նախագահը չպետք է խառնվի ո՛չ գործադիր իշխանության գործունեությանը, ո՛չ նրա առանձին ճյուղերին: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել, բայց ոչ խառնվել, հատկապես հանրային ոլորտում կարծիք հայտնել՝ իհարկե ոչ:

Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, որ շատ հաճախ չի խառնվում ներքաղաքական կյանքին:

Արմեն Սարգսյանը նշեց՝ կարծիք ունի, բայց արտահայտել չի կարող, սահմանադրությունն է սահմանափակում:

Հարցին, արդյոք ստորագրելու է հանրաքվե անցկացնելու նախագիծը, Սարգսյանը պատասխանեց.
«Երբ ԱԺ-ից ստանամ թղթերը, հանրությանը կներկայացնեմ իմ մեկնաբանությունը: Պարզեցնել ՀՀ նախագահի գործունեությունը ստորագրել-չստորագրել մակարդակի նույնիսկ եթե իր իրավունքները ընդհանրապես սահմանափակված են, փորձելու եմ բացի այդ պրոցեդուրաները անելուց իմ ներդրումը բերել, ըստ էության»:

Անդրադառնալով վերջերս չստորագրած երկու օրենքներին, նախագահն ասաց.«Սրա պատասխանը շատ պարզ է: Մասնագետները, այն իրավաբանները որոնց կարծիքը ես շատ հաճախ հաշվի եմ առնում գտել էին, որ տվյալ օրենքների մեջ կան հնարավոր հակասություններ սահմանադրության հետ: Բացի դա, եթե մի կողմ դնենք սահմանադրությունը,կա նաև օրենքի ազդեցությունը հասարակության վրա»:
Նախագահն ընդգծեց՝ ցանկանում է, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու պրոցեսը:

«Ժողովրդին դիմելը ծայրահեղություն չէ, դրա մի քանի միջոց կա: Մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում.