Search
Close this search box.

Երևանի պոլիկլինիկաները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը, հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն: